Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գիտնականները բացատրել են բաժանված ծնողների երեխաների ֆենոմենը

Գիտնականները բացատրել են բաժանված ծնողների երեխաների ֆենոմենը
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի եւ շվեդ գիտնականները ցույց են տվել, որ բաժանված ծնողների երեխաները ամենայն հավանականությամբ երկարատեւ ամուսնության մեջ չեն գտնվի: Ուսումնասիրությունը հրապարակվում Է Psychological Science հանդեսում: Այդ մասին հայտնել Է Վիրջինիայի (ԱՄՆ) համագործակցության համալսարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մասնագետներն ուսումնասիրել են շվեդական ամուսնական գրանցումները՝ հատկապես ուշադրություն դարձնելով այն զույգերի բաժանությունների վիճակագրությանը, որոնցում երկուսի ծնողներն Էլ ամուսնալուծված են եղել:
Պարզվել Է, որ բաժանությունների հաճախականությունը ամենաբարձրն Է եղել այն զուգընկերների շրջանում, որոնց ծնողները նույնպես ավելի վաղ բաժանվել Էին: Այս կապը, ինչպես նշել են գիտնականները, հիմնականում բնորոշ Է կենսաբանական, այլ ոչ թե որդեգրված ծնողների համար: Այս հանգամանքը, հեղինակների կարծիքով, մատնանշում Է գենետիկական գործոնները, որոնք ազդում են մարդկանց բաժանությունների հաճախականության վրա:
Հոգեբանների շրջանում տարածված Է այն տեսակետը, որ երեխաներն ընդօրինակում են իրենց ծնողների վարքագծի հիմնական շաբլոնները: Նոր ուսումնասիրությունը ցույց Է տալիս, որ երեխաների վարքագծի մի քանի առանձնահատկությունների համար պատասխանատու կարող են լինել ոչ միայն հոգեբանական ու սոցիալական, այլեւ գենետիկական գործոնները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]