Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լաս Վեգասի հրաձգությունից ավելի 300 տուժածներ դուրս են գրվել հիանդանոցներից

Լաս Վեգասի հրաձգությունից ավելի 300 տուժածներ դուրս են գրվել հիանդանոցներից
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաս Վեգասի հրաձգությունից ավելի 300 տուժածներ դուրս են գրվել հիանդանոցներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, մամուլի ասուլիսում հայտնել Է քաղաքի ոստիկանապետ Ջոզեֆ Լոմբարդոն: Նրա խոսքով՝ հիվանդանոցներ տեղափոխված 489 հոգուց ներկայում դուրս Է գրված 317 մարդ:
Նա հավելել Է, որ Պեդոկը գաղտնի կյանք Էր վարում՝ նախապատրաստվելով հարձակումը: «Հարձակումը մանրակրկիտ պլանավորված Էր»,-ասել Է Լոմբարդոն: Նա Պեդոկին որակել Է «վտանգավոր մարդ՝ շեղումներով»: Ընդսմին շերիֆը խոստովանել Է, որ Պեդոկի դրդապատճառները կարող են ընդմիշտ գաղտնիք մնալ:
Ըստ ՏԱՍՍ-ի հաղորդման՝ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ գործակալ Ահարոն Ռոուզը հոկտեմբերի 4-ի երեկոյան Լաս Վեգասում լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտնել Է, որ քաղաքում իրականացված սպանդի հետաքննությանը մասնակցում են ՀԴԲ-ի շուրջ հարյուր գործակալներ:
Նրա խոսքով՝ ներկայում ՀԴԲ-ն չունի այն բանի վկայություններ, որ այդ սպանդը միջազգային ահաբեկչության գործողություն Է:
Հրաձգությունը տեղի Է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ: Կրակը բացել Է 64-ամյա Սթիվեն Պեդոկը, որն ինքասպան Է եղել: Հրաձգության հետեւանքով զոհվել Է 59, վիրավորվել՝ ավելի քան 520 մարդ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am