Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայտարարվել են Նոբելյան մրցանակի դափնեկիրները ֆիզիկայի բնագավառում

Հայտարարվել են Նոբելյան մրցանակի դափնեկիրները ֆիզիկայի բնագավառում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիզիկայի բնագավառում 2017 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել Է ամերիկացի հետազոտողներ Քիփ Թոռնին, Ռայներ Վայսին եւ Հարրի Բերիշին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի Նոբելյան կոմիտեն: Գիտնականները դարձել են LIGO լազերային-ինտերֆերոչափական գրավիտացիոն-ալիքային դիտարանի հիմնադիրները, ինչն օգնեց փորձարարական եղանակով հայտնաբերել գրավիտացիոն ալիքները:

LIGO-ի դետեկտորը Թոռնի, Վայսի եւ Ռոնալդ Դրեվերի կողմից մշակված նախագծերով կառուցվել Էր 2002 թվականին: Սկզբում LIDO-ին չհաջողվեց հայտնաբերել տարածության-ժամանակի «Էյնշտեյնյան» տատանումները, ինչից հետո դետեկտորն անջատեցին: Գիտնականները չորս տարի ծախսեցին դրա նորացման համար:

Այդ ջանքերն արդարացան. 2015 թվականի սեպտեմբերին հետազոտողները գրանցեցին գրավիտացիոն ալեցայտք, որոնք առաջացել Էին 53 Արեւի ընդհանուր զանգվածով միաձուլվող սեւ անցքերից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am