Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ստորագրվելիք համաձայնագիրը կօգնի խորացնել  համագործակցությունը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ. Յոհաննես Հան

Ստորագրվելիք համաձայնագիրը կօգնի խորացնել  համագործակցությունը Հայաստանի 
եւ Եվրամիության միջեւ. Յոհաննես Հան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության իսկ շահերից է բխում Հարավային Կովկասում ունենալ ուժեղ, բարեկեցիկ  եւ կայուն Հայաստան, որը կնպաստի հարեւանության հետագա կայունացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հան:

«Սա արդեն մեր վեցերորդ հանդիպումն է այս տարի եւ առաջինն է Երեւանում, այսինքն՝ մենք իրար մի քանի անգամ հանդիպել ենք, որը նույնպես արտացոլում է այն սերտ կապերը, որը կարող ենք իսկապես ստեղծել Եվրամիության եւ Հայաստանի միջեւ: Իսկապես հաճելի է նորից ու նորից լսել գործողությունների այն երկար ցուցակի մասին, որոնք իրականացվում են, որովհետեւ այդ ծրագրերի տեսանելիությունն է ապահովվում, այսինքն՝ Եվրամիության օժանդակությունը Հայաստանի հետագա զարգացմանն ավելի տեսանելի է դառնում: Այդ կայունությամբ եւ կարելի է ասել, այդ ոգով Եվրամիությունն ու Հայաստանը շուտով  կստորագրեն համապարփակ եւ խորացված գործընկերության նոր համաձայնագիրը: Դա, ինչպես  նաեւ գործընկերության գերակայությունները կամրապնդեն եւ կխորացնեն մեր համագործակցությունը»,-ասաց Յոհաննես Հանը՝ հիշեցնելով, որ Արեւելյան գործընկերության շրջանակում սա առաջին համաձայնագիրն է իր բնույթով, քանի Հայաստանը Արեւելյան գործընկերության առաջին պետությունն է, որ գործընկերության գերակայություններ է հաստատում Եվրամիության հետ:

Նա հույս հայտնեց, որ սա օրինակ կծառայի նաեւ մյուս երկրների համար: «Մենք շատ շահագրգիռ  ենք՝ տեսնելու, թե ինչպես է այս  համաձայնագիրն  ի կատար ածվելու:  Այս բեկումնային, նոր  համաձայնագիրը կօգնի ցույց տալ, որ Հայաստանը, եվրասիական ինտեգրման գործընթացին մասնակից լինելով, միաժամանակ համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն է հաստատում Եվրամիության հետ: Սա  է համաձայնագրի հիմքում ընկած գաղափարը»,-ընդգծեց նա:

Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am