Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Օտարերկրյա ներդրողները Հայաստանում առավել պաշտպանվել կլինեն. փոխնախարար

Օտարերկրյա ներդրողները Հայաստանում առավել պաշտպանվել կլինեն. 
փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նախատեսում է ներդնել առավել բարենպաստ ազգային ռեժիմներ, ներդրումների պաշտպանության նվազագույն ստանդարտներ: Այդ նպատակով գործադիրը հավանություն տվեց «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշեց, որ օրինագիծն ուղղված է ներդրումային ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործմանը` օտարերկրյա ներդրումների ներգրավման, պաշտպանության և ներդրումային գործունեության հետ կապված տարաբնույթ խնդիրների լուծման միջոցով: «Միաժամանակ հստակեցվում են առկա սահմանումները, տրամադրվում են լրացուցիչ արտոնություններ, ամրագրվում են ներդրողների պաշտպանության նոր երաշխիքներ, սահմանվում է վեճերի լուծման նոր մեխանիզմ: Նախագծով ներդրվում են առավել բարենպաստ և ազգային ռեժիմներ, ինչպես նաև արդար և հավասար վերաբերմունքի սկզբունքը, ներդրումների պաշտպանության նվազագույն ստանդարտները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով, նախատեսվել է նաև պետության հետ առկա վեճերի լուծման ժամանակ այլընտրանքային միջոցների (արբիտրաժի) կիրառման հնարավորություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am