Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վարդան Արամյանը 2018-ին կանխատեսում է սպառման 3 տոկոս աճ

Վարդան Արամյանը 2018-ին կանխատեսում է սպառման 3 տոկոս աճ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարքային քաղաքացու կյանքի բարելավումը որոշելու համար պետք է նայել սպառման ցուցանիշներին, որովհետև կյանքը բարելավվում է սպառման միջոցով: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը որքանո՞վ ազդեցություն կունենա շարքային քաղաքացու կյանքի վրա:

«Այս տարվա առաջին եռամսյակում սպառումն աճել է: Եթե տնտեսության մեջ լինում է տնտեսական ակտիվություն և տնտեսավարողները ստեղծում են եկամուտներ, հետագայում այդ եկամուտները վերաբաշխվում են: Հետևաբար, եթե ունենում ենք 4,5 տոկոսի տնտեսական աճ, դա, բնականաբար, ազդելու է բնակչության սպառման մակարդակի վրա: Մենք կանխատեսում ենք սպառման աճ շուրջ 3 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Կառավարության հաստատած նախագծով հաջորդ տարվա բյուջեն եկամուտների մասով կազմելու է 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ՝ 2017 թ. 1 տրիլիոն 207 միլիարդի փոխարեն, 100 միլիարդով ավելի՝ հարկային եկամուտների հաշվին: Բյուջեի ծախսային մասը նախատեսվում է 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ՝ այս տարվա 1 տրիլիոն 360 միլիարդի փոխարեն: Դեֆիցիտը լինելու է մոտ 157 միլիարդ դրամ՝ այս տարվա 150 միլիարդի փոխարեն: Արամյանը նշեց, որ 2018-ի դեֆիցիտի շուրջ 80 միլիարդ դրամը նախատեսվում է ստանալ ներքին աղբյուրներից, իսկ մնացած մասը՝ արտաքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am