Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Կալիֆորնիայի Սենատի անդամը հայ-ամերիկյան համագործակցության մեծ ներուժ է տեսնում

Կալիֆորնիայի Սենատի անդամը հայ-ամերիկյան համագործակցության մեծ ներուժ է 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆորնիայի Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն ուրախ է տեսնել ամերիկացի կոնգրեսականների այցը Հայաստան և Արցախ: Նա ևս բազմիցս եղել է Հայաստանում և նշում է, որ կարևոր է տարածաշրջանային խնդիրներին մոտիկից հետևելը և ընթացող գործընթացների վերաբերյալ մոտեցումներն ավելի լավ հասկանալը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Պորտանտինոն խոսել է «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում:

«Ամերիկացի կոնգրեսականների այցը Հայաստան շատ կարևոր է երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ես ևս անձամբ այցելել եմ Հայաստան և Արցախ, մոտիկից ծանոթացել եմ հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորների կյանքին: Տարածաշրջանային խնդիրների լուծման տեսանկյունից կոնգրեսականները կարող են կարևոր նշանակություն ունենալ, իսկ այցելելով ավելի լավ պատկերացում կունենան առկա խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ»,- նշել է նա:

Կալիֆորնիայի և Հայաստանի միջև տնտեսական կապերն առաջիկայում նոր թափ կստանան սենատում ստեղծված  տնտեսական հանձնաժողովի անդամների ջանքերի շնորհիվ:

«Նախատեսվում է առաջիկայում գործարարներից բաղկացած պատվիրակության այց Հայաստան, որպեսզի նրանք տեղում ուսումնասիրեն տարբեր ոլորտներ և հստակեցնեն համագործակցության հիմնական ուղիները: Գյուղատնտեսություն, տուրիզմ, նորագույն տեխնոլոգիաներ. այս ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա»,- ընդգծել է նա:

Պորտանտինոն հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ընթացքը բարձր է գնահատում և խոստանում, որ շարունակելու է ակտիվ գործունեություն ծավալել հայերին հուզող խնդիրները Կալիֆորնիայի Սենատում բարձրացնելու ուղղությամբ:

Կալիֆորնիայի Սենատի անդամը մի շարք հայանպաստ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է: Նրա վերջին կարևոր ձեռքբերումներից է Լոս Անջելեսի հանրային մի շարք դպրոցներում հայոց լեզվի դասավանդումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am