Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանություն է տվել ՌԴ-ում դեսպանի պաշտոնում Հանթսմանի թեկնածությանը

ԱՄՆ Սենատի կոմիտեն հավանություն է տվել ՌԴ-ում դեսպանի պաշտոնում Հանթսմանի 
թեկնածությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Սենատի արտաքին հարցերով կոմիտեն կողմ է քվեարկել Ջոն Հանթսմանի թեկնածությանը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում.  թեկնածությունն ուղարկվել է Սենատի հաստատմանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, կոմիտեի անդամները վավերացրել են Հանթսմանի թեկնածությունը միաձայն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի կեսերին է Հանթսմանի թեկնածությունն առաջադրել ՌԴ-ում դեսպանի պաշտոնում: ՌԴ իշխանություններն արդեն տվել են նախնական համաձայնություն (ագրեման) Մոսկվայում Հանթսմանի աշխատանքին:

Դեսպանը ծնվել է 1960 թվականին Կալիֆորնիայի Պաոլո-Ալտո քաղաքում: Նա արդեն ղեկավարել է ամերիկյան դիվանագիտական առաքելությունները Սինգապուրում և Չինաստանում: 1989-1990 թվականներին Հանթսմանը զբաղեցրել է ԱՄՆ միջազգային առևտրի դեպարտամենտի պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնը: 2005-2009 թվականներին եղել է Յուտա նահանգի նահանգապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am