ՀՀ ԳԱԱ-ում քննարկեցին գերհամակարգչային նորագույն տեխնոլոգիաներն ու պլատֆորմները
3 րոպեի ընթերցում

Այսօր աշխարհում տարբեր ոլորտներում կուտակվել են մեծ քանակությամբ տվյալներ, որոնք պետք է համակարգվեն և մշակվեն: Դրանց մշակումը ենթադրում է կազմակերպված առցանց պահեստների ստեղծում: Շատ որոշումների ընդունումը պահանջում է բարդ համակարգերի մոդելների, բարձր արտադրողականության համակարգիչների և մեծ տվյալների բարձր արտադրողականության վերլուծության առկայություն: Տեղեկատվական տեխնոլոգիաները կարող են խթանել երկրի ժառանգության թվայնացումը` ապահովելով բոլորի համար առցանց հասանելիություն: Այդ տեխնոլոգիաներից ենբարձր արտադրողականության հաշվարկները և մեծ տվյալների պահպանման մշակման գործիքները:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԳԱԱ-ից, գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին գերհամակարգչային նորագույն տեխնոլոգիաներն ուպլատֆորմները, Հայաստանի գերհամակարգչային կենտրոնի ստեղծմանհաստատված և այժմյա ձեռքբերումները և գիտական մարտահրավերները։
ՀՀԳԱԱ փոխնախագահ, CSIT-2017 գիտաժողովի նախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանըներկայացրեց բարձր արտադրողականության հաշվարկների (HPC)ստեղծման ուղղությամբ Հայաստանում` ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում, տարվող աշխատանքները: Ֆրանսիայի «Աթոս Բուլլ» ընկերության Մեծ տվյալների ռազմավարության բաժանմունքի ղեկավար Ժան-Մարկ Դենիսը ներկայացրեցգերհամակարգչային տեխնոլոգիաների և պլատֆորմների ստեղծման և գործունեության միջազգային փորձը:Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) Գիտական հաշվարկների ուղղությամբ կոմիտեի ղեկավար, Թուլուզի համակարգչայինգիտության ինստիտուտի տնօրեն, CSIT-2017 գիտաժողովի համանախագահ Միշել Դայդեններկայացրեց Ֆրանսիական փորձը բարձր արտադրողականության հաշվարկների համակարգերի զարգացման ուղղությամբ: Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միտումները ներկայացրեց Ձեռնարկություններիինկուբատորհիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբրյանը: ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն Հրաչյա Ասցատրյանն իր զեկուցմամբ կարևորեց Հայաստանում գերհամակարգչային կենտրոնի ստեղծումը:
Գիտաժողովի մասնակիցները խիստ կարևորեցին Հայաստանում նման հզոր տեղեկատվական տեխնոլոգիաներ ստեղծելու անհրաժեշտությունը, և որոշվեց առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն գերհամակարգչային կենտրոնի ստեղծման մասին: