Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Apple-ը եւ Google-ը ամենաթանկ բրենդներն են մնացել հինգերորդ տարին անընդմեջ

Apple-ը եւ Google-ը ամենաթանկ բրենդներն են մնացել հինգերորդ տարին անընդմեջ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը եւ Google-ը արդեն հինգերորդ տարին Է՝ պահպանում են աշխարհում ամենաթանկ բրենդի իրենց կարգավիճակը: Այդ մասին վկայում Է 2017 թվականին աշխարհի հարյուր առաջատար բրենդների վերաբերյալ Interbrand Corp.-ի հաշվետվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Interbrand-ի տվյալներով՝ Apple բրենդի արժեքը բարձրացել Է 3 տոկոսով՝ մինչեւ 184,15 մլրդ դոլար: Երկրորդ հորիզոնականում գտնվող Google-ը տարվա ընթացքում ավելացրել Է 6 տոկոս՝ բարձրանալով մինչեւ 141,70 մլրդ դոլար: Այս անգամ երրորդ հորիզոնականում հայտնվել Է Microsoft-ը՝ տարվա ընթացքում թանկանալով 10 տոկոսով՝ մինչեւ գրեթե 80 մլրդ դոլար:
Առաջին տասնյակում տեղ են գտել բարձրտեխնոլոգիական սեկտորի յոթ ներկայացուցիչներ. բացի Apple-ից, Google-ից եւ Microsoft-ից, թոփ-ում հայտնվել են Amazon-ը (հինգերորդ տեղը, 64,8 մլրդ դոլար), Samsung-ը (վեցերորդ տեղ՝ 56,2 մլրդ դոլար), Facebook-ը (ութերորդ տեղ, 48,2 մլրդ դոլար), IBM-ն (տասներորդ տեղ, 46,8 մլրդ դոլար): Ընդհանուր առմամբ ճյուղի լավագույն բրենդները, որոնք հայտնվել են ռենքինգում, այս տարի արժեն 675 մլրդ դոլար՝ մեծ տարբերությամբ գերազանցելով մնացած բոլոր սեկտորները:   
Coca-Cola-ն, որին հաջողվում Էր 13 տարի շարունակ՝ մինչեւ 2013 թվականը առաջատարի դիրքը պահպանել հաջող մարկետինգի շնորհիվ, այժմ զբաղեցնում Է չորրորդ տեղը, նրա բրենդի արժեքը նվազել Է 5 տոկոսով՝ մինչեւ 69,3 մլրդ դոլար:
Նաեւ տասնյակում հայտնվել են երկու ավտոմոբիլային բրենդներ՝ Toyota-ն՝ յոթերորդ դիրքում (50,3 մլրդ դոլար) եւ Mercedes-ը՝ իններորդ հորիզոնականում (47,8 մլրդ դոլար): Ավտոմոբիլաշինությունը երկրորդ տեղն Է զբաղեցնում ճյուղերի շրջանում բրենդների միագումար արժեքով՝ 266,8 մլրդ դոլար:
2017 թվականին 100 ընկերություններից 31-ը պատկանում են տեխնոլոգիական կամ ավտոմոբիլաշինական ճյուղերին՝ մեկ տարի առաջվա 29 նման ընկերությունների դիմաց:
Աշխարհի խոշորագույն սոցցանցը՝ Facebook-ը, կրկին  արձանագրել տարվա ընթացքում բրենդի արժեքով ամենաարագ աճը՝ 48 տոկոսով (մինչեւ 48,2 մլրդ դոլար), ինչը սոցցանցին թույլ Է տվել միանգամից բարձրանալ յոթ հորիզոնականով՝ 15-րդից մինչեւ ութերորդ տեղը: Առավել արագ զարգացող բրենդների թվում են նաեւ Amazon-ը (+29 տոկոս), Adobe-ն (+19 տոկոս), Adidas-ը (+17 տոկոս, Goldman Sachs-ը եւ Starbucks-ը (16-ական տոկոս): Ընդամենը 10 տոկոսով եւ ավելի աճի տեմպեր ցուցադրել են 100 ընկերություններից 16-ը:  
Ընդամենն այս տարի ռենքինգում տեղ են գտել երեք նորույթներ՝ Netflix-ը՝ 78-րդ տեղում, Salesforce.com-ը՝ 84-րդ եւ Ferrari-ն 88-րդ հորիզոնականում:
Աշխարհի 100 առաջատար բրենդների միագումար արժեքը 2017 թվականին անցյալ տարվա համեմատությամբ ավելացել Է 4,2 տոկոսով՝ մինչեւ 1 տրլն 871,7 մլրդ դոլար:
ԱՄՆ-ը մնում Է բացարձակ առաջատարը՝ 51 ընկերություններ առաջին հարյուրյակում. Գերմանիան զբաղեցրել Է իններորդ դիրքը, Ֆրանսիան՝ ութերորդ, Չինաստանը՝ երկրորդ: Ռուսաստանյան ընկերություններից ոչ մեկը տեղ չի գրավել ամենաթանկ բրենդների հարյուրյակում:  
Interbrand-ը իր հաշվարկներում հաշվի Է առնում ընկերությունների ֆինանսական արդյունքները, գնումների վերաբերյալ սպառողների որոշումների վրա բրենդների ազդեցությունը եւ ընկերությունների՝ եկամուտներ ապահովելու կարողությունը: Աշխարհի ամենաթանկ բրենդների թոփ 100-ը հրապարակվում Է արդեն 18 տարի, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am