Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լազարյան ճեմարանը չի փակվել և կշարունակի գործել Մոսկվայում. ՌԴ ԿԳ նախարար 

Լազարյան ճեմարանը չի փակվել և կշարունակի գործել Մոսկվայում. ՌԴ ԿԳ նախարար 

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լազարյան ճեմարանը գործում է և չի փակվելու։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց  ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան։ 
Նա հավաստիացրեց, որ նման բան չկա և դպրոցը չի օպտիմալացվում։ 
«Լազարյան ճեմարանը չի օպտիմալացվում ՀՀ ԿԳ նախարարի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում։ Ես հավաստիացնում եմ, որ Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել։ Հայկական դպրոցները աշխատում են Սանկտ Պետերբուրգում և շարունակելու են աշխատել Մոսկվայում»,- վստահեցրեց ՌԴ ԿԳ նախարարը։ 
Օրերս «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել էր, որ Մոսկվայում երկու հայկական դպրոց մեկ տարվա ընթացքում փակվել է, որոնցից մեկը Լազարյան ճեմարանն է։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am