Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արայիկ Հարությունյանն ընդունել է Տորոնտոյի հայ համայնքի պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է Տորոնտոյի հայ համայնքի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Տորոնտոյի հայ համայնքի ղեկավար Հակոբ Ջամբազյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հարությունյանը ողջունել է Տորոնտոյից ժամանած պատվիրակությանը և նշել, որ Կանադայի հայկական համայնքը Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից է: «Շատ ուրախալի է, որ կանադահայությունը, լինելով հայկական ավանդական Սփյուռքի ներկայացուցիչներից մեկը, կարողացել է կազմակերպված ձևով պահպանել հայկական ինքնությունը: Ցանկանում եմ ընդգծել կանադահայության մեծ և կարևոր դերը Արցախի զարգացման գործում, ինչի համար հայտնում եմ մեր խորին երախտագիտությունը»,- ասել է Հարությունյանը և հավելել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և այլ բարեգործական կառույցների ծրագրերին կանադահայերի գործուն աջակցությամբ Արցախում բազմաթիվ նախագծեր են իրագործվել:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով Հարությունյանին ջերմ և անմիջական մթնոլորտում կազմակերպված ընդունելության համար՝ Ջամբազյանը նշել է, որ Արցախ իրենց հերթական այցը կրկին բարեգործական առաքելությամբ է և Կանադայի ողջ հայությունն իր հնարավորություններով միշտ Արցախի կողքին է: «Ապրելով հայրենիքից հեռու՝ մենք միշտ հետաքրքրվում ենք այն խնդիրներով, որոնք առկա են այստեղ, և մեր ցանկությունն է, որ օր առաջ դրանք լուծված տեսնենք: Այս անգամ մենք մեզ հետ բերել ենք դեղորայք և Պաշտպանության բանակի համար անհրաժեշտ պարագաներ»,- ասել է  Ջամբազյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արցախի և Կանադայի հայ համայնքի միջև առկա փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ որոշ հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am