Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կատալոնիայի Էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավարը պաշտոնաթող Է արվել

Կատալոնիայի Էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավարը պաշտոնաթող Է արվել
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի կառավարությունը պաշտոնից ազատել Է ինքնավարության Էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Մարիա Ժովեին: Այդ մասին սեպտեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դա արվել Է նրան տուգանքից պաշտպանելու նպատակով, որը պաշտոնյայի վրա սեպտեմբերի 19-ին դրվել Էր Իսպանիայի Սահմանադրական դատարանի կողմից: «Այդ պաշտոնյային պաշտպանելու լավագույն միջոցը նրան պաշտոնաթող անելն Էր»,-ասել Է Տուրուլը:

Սեպտեմբերի 21-ին Իսպանիայի Սահմանադրական դատարանի նիստում միաձայն որոշում Է ընդունվել Կատալոնիայի անկախության հանրաքվեի կազմակերպման մասնակիցներին տուգանել իր որոշումներին չենթարկվելու համար, որոնք արգելում են հանրահարցման անցկացումը: Ժոզեպ Մարիա Ժովեին պարտավորեցրել Էին ամեն օր մուծել 12 հազար դոլար, իսկ նահանգի տարածքային վարչակազմերին՝ որպես տուգանք 6 հազարական դոլար այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն դադարեցրել հանրաքվեի կազմակերպման գործունեությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am