Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Թուրքիան եւս պետք է պատրաստ լինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Գարո Փայլան

Թուրքիան եւս պետք է պատրաստ լինի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Գարո Փայլան

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը մտադիր է իր կառավարությունից ճշտել՝ արդյոք պատրաստ է Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի՝ մինչեւ 2018 թվականի գարուն հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հռչակելու մասին հայտարարությունը, Երևանում այս մասին ասաց Փայլանը:  

«Հայ-թուրքական ցյուրիխյան 2009թ. արձանագրությունները կարևոր են, բայց 2015 թվականից ի վեր Թուրքիայում պայմանները վատ են ու ավելի կվատանան, բայց պետք է ճամփա գտնել, ջանք թափել: Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանի դուռը բաց է, բայց Թուրքիան էլ պետք է պատրաստ լինի: Հիմա երկխոսություն չկա: Ես այստեղ եմ, որ այդ երկխոսությունն ունենանք: Ես տեսա, որ Հայաստանի կառավարությունը դրան պատրաստ է, ասում են, որ այդ երկխոսությանը պատրաստ են: Հիմա ես պետք է վերադառնամ և հարցնեմ մեր կառավարությունից, թե արդյոք նրանք էլ են պատրաստ դրան»,- նշեց նա:  

Գարո Փայլանը Հայաստան էր ժամանել սեպտեմբերի 17-ին՝ մասնակցելու «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին: Այս օրերին Թուրքիայի հայազգի պատգամավորը հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քննարկել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր: Պատգամավորը նշեց, որ հանդիպելու է նաեւ «ԵԼՔ» դաշինքի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am