Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կուրցը ցանկանում Է Պուտինի եւ Թրամփի գագաթնաժողով կազմակերպել Վիեննայում

Կուրցը ցանկանում Է Պուտինի եւ Թրամփի գագաթնաժողով կազմակերպել Վիեննայում
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեզոք Ավստրիան կարող Է ժամանակակից միջազգային քաղաքականության մարտահրավերների շուրջ բանակցությունների անցկացման վայր դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ: Այդ մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել Է Ավստրիայի արտաքին գործերի նախարար եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սեբաստիան Կուրցը Ավստրիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատ)՝ հոկտեմբերի 15-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կցանկանայի Թրամփին առաջարկել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չեզոք Ավստրիայում գագաթնաժողովում քննարկել միջազգային քաղաքականության կարեւորագույն մարտահրավերները»,-նշել Է Կուրցը՝ ի պատասխան Ավստրիայի մամուլի գործակալության այն հարցին, թե ինչ թեմա Է նա ցանկանում արծարծել ԱՄՆ-ի ղեկավարի հետ իր առաջին հեռախոսազրույցի ընթացքում, եթե խորհրդարանի ընտրությունների արդյունքում դառնա Ավստրիայի կանցլեր:
Ավստրիայի Ազգային խորհրդի վաղաժամկետ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 15-ին՝ 16 կուսակցությունների ու քաղաքական շարժումների մասնակցությամբ: Նախարարների կաբինետի ղեկավարի աթոռի եւ խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար առավել լարված պայքար կծավալվի գործող կանցլեր, Ավստրիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԱՍԴԿ) նախագահ Քրիստիան Քեռնի եւ արտաքին գործերի նախարար, Ավստրիայի պահպանողական ժողովրդական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Սեբաստիան Կուրցի միջեւ:
Մրցարշավում առաջատարի երրորդ հավակնորդը Ավստրիայի ազատության կուսակցության (ԱԱԿ) ղեկավար Հայնց-Քրիստիան Շտրահեն Է: Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն, ավստրիացիների մեծամասնությունը պատրաստ Է քվեարկել Ավստրիայի պահպանողական ԱԺԿ-ի եւ նրա առաջնորդ Կուրցի օգտին: Այսպես, հարցման մասնակիցների 33 տոկոսը հանդես Է գալիս ԱԺԿ-ի օգտին, 23 տոկոսը՝ ԱԱԿ-ի, 22 տոկոսը՝ ԱՍԴԿ-ի օգտին:
31-ամյա Սեբաստիան Կուրցի ժողովրդականության վարկանիշը ավստրիացի ընտրողների շրջանում աճում Է անհավանական տեմպերով գլխավորապես նրա այն կոչերի շնորհիվ, որոնք վերաբերում են Եվրոպայում անօրինական միգրանտների հոսքի դադարեցմանը եւ միգրացիոն ճգնաժամի Էսկալացիայի դեպքում Ավստրիայի սահմանները փակելուն:
Նա նաեւ փողոցում փարանջա կրելու արգելք սահմանելու, որն սկսելու Է Ավստրիայում գործել հոկտեմբերից, եւ բոլոր փախստականների համար գերմաներեն լեզվի եւ ավստրիական մշակույթի պարտադիր ուսումանասիրման ծրագրի ներդրման նախաձեռնողն Էր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am