Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալին
12:26, 22 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորք այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 21-ին հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում