Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարչապետը մտահոգություն ունի գյուղատնտեսության ոլորտում զարգացման տեմպերից

Վարչապետը մտահոգություն ունի գյուղատնտեսության ոլորտում զարգացման 
տեմպերից

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության ոլորտը կառավարության կողմից ճանաչվել է որպես գերակա ոլորտներից մեկը, և գործադիրը շեշտը դնում է գյուղական համայնքների տնտեսական մեծ ներուժը բացահայտելու, անհրաժեշտ պայմանները ապահովելու և այն արդյունավետ ձևով իրագործելու վրա։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ վերջին ամիսներին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող վիճակագրական արդյունքները մտահոգության  տեղիք են տալիս, և, հետևաբար, առկա է անհրաժեշտություն ապահովել ոլորտում ձևավորվող համախառն արդյունքների հաշվառման վերլուծության կատարումը։ «Սա առավել կարևոր է համայնքային զարգացման համար, որպեսզի համախառն արդյունքի գնահատումը մեզ համար դառնա կանխատեսելի և հաշվառելի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը Գյուղատնտեսության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, մարզպետներին հանձնարարեց և Ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին առաջարկեց 2-շաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, այդ թվում անդրադառնալով արձանագրված անկման պատճառներին։

Վարչապետը նշեց, որ 2017 թվականի հունվար-օգոստոս ամիսներին 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ թվային առումով բոլոր ոլորտներում արձանագրվել է աճ, բացի գյուղատնտեսությունից ու շինարարությունից: «Ընդ որում, շինարարության թվերի դինամիկան մեզ ցույց է տալիս, որ մենք կոմպենսացնում ենք այդ հետ ընկնելը՝ հաշվի առնելով ոլորտի պատասխանատուներին տրված հանձնարարականները, այդ թվում՝ ձմեռային ամիսներին աշխատելու հետ կապված, գումարած Քաղաքաշինության կոմիտեի նախագահի կանխատեսումները: Մենք այստեղ մեծ խնդիրներ չենք տեսնում: Գյուղատնտեսության մասով մեզ պետք է ռեալ հասկանալ թվերը, շատ ուշադիր անդրադառնալու ենք դրան: Կատարողականի մասով 8 ամսվա ընթացքում ունենք 90,6 տոկոս, իսկ 2016-ի հունվար-օգոստոսի համեմատ՝ 75 տոկոս կատարողական,- ասաց Կարեն Կարապետյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am