Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մոսկվան հանդես Է գալիս Իրաքի ներքին խնդիրները փոխզիջմամբ լուծելու օգտին. Լավրով

Մոսկվան հանդես Է գալիս Իրաքի ներքին խնդիրները փոխզիջմամբ լուծելու օգտին. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան հանդես Է գալիս Իրաքի ներքին խնդիրներն ազգային համաձայնության եւ փոխզիջումների հիման վրա լուծելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում Իրաքի իր պաշտոնակից Իբրահիմ ալ Ջաֆարիի հետ կայացած հանդիպմանը:

«Մենք հարգում ենք Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, մենք ցանկանում ենք, որ ձեր երկրի ներսում ծագող ցանկացած հինախնդիր լուծվի երխոսության, ազգային համաձայնության, փոխզիջման ճանապարհով, որպեսզի գտնվեն փոխընդունելի լուծումներ»,- ասել Է Լավրովը:

Իր կողմից ալ Ջաֆարին ասել Է. «Ինչ վերաբերում Է Քրդստանի հարցին, մենք շատ հստակ դիրքորոշում ունենք: Մենք ցանկանում ենք, որ բոլոր հարցերը լուծվեն երկխոսության շրջանակներում եւ մեր երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգմամբ»:

Ավելի վաղ ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գերադասել Է չպատասխանել Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին, սակայն հիշեցրել Է, որ Մոսկվան միշտ պնդում Է պետությունների տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը:

«Անշուշտ, Ռուսաստանի դիրքորոշումը հօգուտ տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականության պահպանման մնում Է անփոփոխ»,- ասել Է նա: «Մենք կարծում ենք, որ, միայն հիմնվելով տարածաշրջանի պետությունների տարածքային եւ քաղաքական ամբողջականության պահպանման գաղափարի վրա, կարելի Է շարունակել իրադրության կայունացման փորձերը»,- աս Է Պեսկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am