Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվն անցել Է 220-ից. Reuters
10:28, 20 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 224 մարդ Է զոհվել սեպտեմբերի 19-ին Մեքսիկայի հարավում տեղի ունեցած 7,1 մագնիտուդով երկրաշարժից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 20-ին հայտնել Է Reuters գործակալութունը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարար Միգել Անխել Օսորիո Չոնգին:
Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ուժերի ազգային համակարգող Լուիս Ֆելիպե Պուենտեն ավելի վաղ հայտնել Էր երկրաշարժի հետեւանքով 149 զոհվածների մասին:
Երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:14-ին (Գրինվիչով՝ 18:14-ին): Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Պուեբլայի նահանգի Ատենսինգո քաղաքից ոչ հեռու՝ Մեխիկոյից մոտավորապես 120 կմ հեռավորության վրա:
Մեխիկոյում ավերվել են տասնյակ տներ: Տեղի օդանավակայանը փակ Է, քաղաքի բազմաթիվ շենքերի բնակիչներ տարհանված են: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել Է առանց Էլեկտրականության: Շատ շրջաններում խափանված Է հեռախոսային կապը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում