Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հզոր երկրաշարժ Մեքսիկայում. զոհերի թիվն աճում Է

Հզոր երկրաշարժ Մեքսիկայում. զոհերի թիվն աճում Է
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայում տեղի ունեցած 7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժի զոհերի թիվն, իշխանությունների տվյալներով, արդեն գերազանցել Է 140-ը: Զոհվածների թիվն աճում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իշանությունների ներկայացուցիչները հայտնել են, որ մայրաքաղաք Մեխիկոյում ավերվել են տասնյակ տներ: Մեխիկոյի օդանավակայանը փակ Է, քաղաքի բազմաթիվ շենքերի բնակչիներ տարհանված են: Փրկարարները ժամանել են քաղաքի՝ առավել մեծ ավերածությունների ենթարկված շրջաններ: Առնվազն 3,8 մլն մարդ մնացել Է առանց Էլեկտրականության: Շատ շրջաններում խափանված Է հեռախոսային կապը:
Երկրաշարժը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:14-ին (Գրինվիչով՝ 18:14-ին): Դրանից  անմիջապես հետո հազարավոր խուճապահար մարդիկ նետվել են փողոցներ:
Ինչպես հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Պուեբլայի նահանգի Ատենսինգո քաղաքից ոչ հեռու՝ Մեխիկոյից մոտավորապես 120 կմ հեռավորության վրա, 51 կմ խորության վրա:  
Երկրաշարժը տեղի Է ունեցել այն պահին, երբ Մեխիկոյի փրկարար ծառայությունները նման կատակլիզմների հետեւանքների դեմ պայքարի վարժանքներ Էին անցկացնում՝ այն հզոր երկրաշարժի 32-րդ տարելիցի կապակցությամբ, որը 10 հազար մարդու կյանք խլեց: Երկրաշարժն զգացվել Է ամբողջ երկրում:
Տուժած շրջաններում արտակարգ դրություն Է հայտարարված: Երկրի նախագահի կարգադրությամբ՝ Մեխիկո են փոխադրվել 3 հազար զինծառայողներ:
ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի եւ այլ երկրների ղեկավարները ցավակցություն են հայտնել երկրաշարժից տուժածներին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am