Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Linkin Park-ը նոր տեսահոլովակ Է թողարկել Չեսթեր Բենինգթոնի հիշատակին

Linkin Park-ը նոր տեսահոլովակ Է թողարկել Չեսթեր Բենինգթոնի հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Linkin Park ամերիկյան ռոք խումբը թողարկել Է One More Light երգի հոլովակը, որը նվիրված Է կոլեկտիվի՝ վերջերս մահացած մենակատար Չեսթեր Բենինգթոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ևը, սեպտեմբերի 18-ին հայտնել Է Rolling Stone հանդեսը: Նրա տեղեկատվությամբ, խմբի վերջին ալբոմի գլխավոր երգի հոլովակն ստեղծվել Է խմբի դիջեյ Ջոզեֆ Հանի կողմից: Դրանում Բենինգթոնը պատկերված Է ինչպես բեմում՝ երկրպագուների շրջապատում, այնպես Էլ խմբի մյուս անդամների հետ փորձերի ժամանակ:

«One More Light»-ը գրվել Է, որպեսզի սիրո շողեր ուղարկի նրանց, ովքեր կորցրել են ինչ-որ մեկին»,-նշել Է խմբի մյուս մասնակիցը՝ Մայք Շինոդան, որը կանգնած Է Linkin Park-ի ակունքներում:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Linkin Park-ը համերգներ Է տալու կյանքից հեռացած մենակատարի պատվին: Խմբի ելույթը հոկտեմբերի 27-ին տեղի կունենա Լոս Անջելեսում:

41-ամյա Բենինգթոնին հուլիսի 20-ին մեռած Էին գտել Լոս Անջելեսի մերձակա Փալոս-Վերդես-Էսթեյսում գտնվող իր տանը:

Linkin Park-ը հիմնվել Է 1996 թվականին: Խումբը վեց անգամ անվանակարգվել Է Grammy հեղինակավոր երաժշտական մրցանակի, երկու անգամ արժանացել Է այդ պարգեւին: Կոլեկտիվին նաեւ ուղեկցել Է հսկայական ֆինանսական հաջողությունը: Խումբը թողարկել Է յոթ ստուդիական ալբոմ, որոնք վաճառվել են ավելի քան 70 մլն օրինակ ընդհանուր տպաքանակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am