Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Իրաքյան Քրդստանում կայանալիք անկախության հանրաքվեն ամենից շատ ձեռնտու չէ Թուրքիային


ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրդական չորս անկլավները՝ Իրաքում, Թուրքիայում, Իրանում և Սիրայում, դեմ են Իրաքյան Քրդստանի անկախացմանը: Ամենամեծ մտավախությունն ունի Թուրքիան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

«Բոլոր մեծ տերությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են քրդերի հետ,  դեմ են քրդերի անկախացմանը: Քրդական 4 անկլավները՝ Իրաքում, Թուրքիայում, Իրանում և Սիրայում կտրականապես դեմ են: Չորսն էլ ունեն այն մտավախությունը, որ այն դոմինոյի էֆեկտ կարող է ունենալ: Եվ երբ Իրաքյան Քրդստանը դառնա միջազգային իրավունքի սուվերենտ, գործընթացը կարող է դառնալ շարունակական»,-ասաց Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ անկախացմանը դեմ լինելու համար Թուրքիան ունի երկու պատճառ: «Այս պետությունը նախ զգուշավորություն է ցուցաբերում, որ նման երևույթ տեղի չունենա նաև իր տարածքում: Քրդերն ասում են, որ իրենց անկախությունը պետք է տարածեն նաև Քիրքուքում, քանի որ նրանք են ազատագրել այդ շրջանը: Իսկ այդ անկլավը Թուրքիայի հետ տնտեսական լավ հարաբերություններ է ունեցել: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ Թուրքիան էժան գնով նավթ է գնել և վաճառել այլ երկրներ: Եվ, փաստորեն, Իրաքյան Քրդստանի անկախացմամբ հնարավոր է զրկվեն այդ աղբյուրից»,-ասաց Նավասարդյանը:

Նա չբացառեց, որ հանրաքվեն կարող է նաև չկայանալ, քանի որ կան բազմաթիվ սպառնալիքներ: Թուրքերը զորքեր են մոտեցնում սահմանին:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ