Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2018-ից հետո պաշտոնավարելու վերաբերյալ հարցին

Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2018-ից հետո պաշտոնավարելու վերաբերյալ 
հարցին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2018թ. հետո պաշտոնավարելու վերաբերյալ հարցին: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցներից լիբանանահայ Համբիկ Մարտիրոսյանը, դիմելով ՀՀ վարչապետին, նախ շնորհակալություն հայտնեց նրան՝ ընդգծելով, որ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նա վստահություն է ներշնչել: 

«Դուք նոր հեղափոխական ճամփա բացեցիք: Բացի դրանից, կարծում եմ, լավ շախմատ եք խաղում, քանի որ «շախ» ու «մատ» ցույց տվեցիք և հրապարակը մաքրեցիք որոշ անձնավորություններից: Հիմա հարց պետք է տամ՝ խնդրելով մեկ բառով պատասխանել, արդյո՞ք Կարեն Կարապետյան վարչապետը կփափագի մնալ պաշտոններու վերա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցրեց նա: 

Վարչապետը կարճ պատասխանեց. «Այո»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am