Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Հայաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծելու Եվրամիության հետ պայմանագրի ստորագրման համար. ԱԳ նախարար

 Հայաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծելու Եվրամիության հետ պայմանագրի 
ստորագրման համար. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրման համար որեւէ խոչընդոտ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում ներկաներից մեկի հարցին ի պատասխան, թե արդյոք հնարավո՞ր է՝ չստորագրվի համաձայնագիրը, այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մեր կողմից որևէ խոչընդոտ չկա, և մենք որևէ խոչընդոտ չենք ստեղծելու այդ պայմանագրի ստորագրման համար»,-ասաց նա:

Եվրամիության հետ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արեւելյան գործընկերության՝ նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am