Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանը կարող Է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը

Իրանը կարող Է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե հանրաքվեի արդյունքում տարածաշրջանը անկախանա Բաղդադից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

«Սահմանների վերաբերյալ համաձայնագրերը գործում են բացառապես Իրաքի կենտրոնական կառավարության հետ, իսկ Իրաքի կենտրոնական իշխանություններից Քրդստանի անջատվելը կնշանակի բոլոր անցումների փակումն Իրաքյան Քրդստանի հետ ընդհանուր սահմանում»,-հայտարարել Է Շամխանին IRIB հեռուստաընկերությանը՝ նաեւ նշելով, որ դա կբերի Իրաքի քրդական տարածաշրջանի հետ Թեհրանի հարաբերությունների վերանայման:

Իրանը ճանաչում Է միայն միասնական Իրաքը եւ այդ երկրի դաշնային իշխանություններին, ընդգծել Է նա:

Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը: Բաղդադում քվեարկությունը համարում են անօրինական, դրան դեմ Է քվեարկել խորհրդարանը: Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ կայացած հանդիպմանը հանդես են եկել այլընտրական առաջարկությամբ՝ հորդորելով հետաձգել անկախության հանրաքվեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am