Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Ստեփանակերտում ընթացող միջազգային գիտաժողովի մի խումբ մասնակիցների

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Ստեփանակերտում ընթացող միջազգային 
գիտաժողովի մի խումբ մասնակիցների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնախնդիրներն ու հեռանկարները» 2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Արցախ ժամանած մի խումբ գիտնականների և փորձագետների։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Միրզոյանը ողջունել է նրանց այցը Արցախ և կարևորել արցախյան հիմնախնդրին և, մասնավորապես, Արցախի միջազգային ճանաչմանը նվիրված գիտական քննարկումների անցկացումը։

Արտաքին գործերի նախարարն անդրադարձ է կատարել Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցերի, մասնավորապես, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հեռանկարներին։ Այս համատեքստում, Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումն այլևս անշրջելի գործընթաց է և համոզմունք հայտնել, որ այն ոչ միայն կնպաստի Արցախում պետականության զարգացմանն ու ժողովրդավարական ինստիտուտների հետագա ամրապնդմանը, այլև լուրջ խթան կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման» հիմնադիր Ավետիք Հարությունյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am