Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Ռուստամյանն անդրադարձել է «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հնարավորությանը

Արմեն Ռուստամյանն անդրադարձել է «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու 
հնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ-ն և իշխող հանրապետական կուսակցությունը կքննարկեն «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարցը, եթե դաշինքը նման հարց ներկայացնի: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք միշտ պատրաստ ենք որևէ քաղաքական ուժի հետ համագործակցել՝ կլինի դա կոալիցիոն, թե մեկ այլ ձևաչափում: Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ կլինի ապագայում, կգա օրը կտեսնենք: Եթե «Ծառուկյան» դաշինքը նման հայտ ներկայացնի, կոալիցիան կքննարկի: Մենք որևէ մեկի հետ հարաբերվելու տաբու չունենք: Մենք մեր երկրում թշնամիներ չունենք, այլ ունենք հնարավոր գործընկերներ և կարող ենք ունենալ գաղափարական հակառակորդներ: Եթե որևէ դաշտից մեր գաղափարները և մոտեցումները կպաշտպանեն, մենք այսօր էլ պատրաստ ենք համագործակցել նրանց հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռուստամյանը:

Հարցին՝ թե ո՞ր դեպքում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան կարող է փոփոխության ենթարկվել, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Միակ տարբերակը որ փոփոխության ենթարկվի, կլինի այն պարագայում, երբ կվերանան այն նպատակները և հիմքերը, որոնց համար մենք ստորագրել ենք համագործակցության հուշագիրը: Եթե կողմերից մեկը ասի, որ այդ նպատակները արդեն իր համար հիմք չեն, այդ պարագայում կոալիցիան կփոխվի: Հիմա նույն տրամաբանությունը պետք է գործի նաև այն դեպքում, եթե մեզ ցանկանան միանալ այլ քաղաքական ուժեր: Եթե նրանք կընդունեն մեր գաղափարները, մոտեցումներն ու նպատակները, մենք պատրաստ կլինենք համագործակցել»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am