Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռի հերթական արձակումն Է իրականացրել

ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռի հերթական արձակումն Է իրականացրել
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն սեպտեմբերի 15-ին բալիստիկ հրթիռի հերթական արձակումն Է իրականացրել, որն անցել Է Ճապոնիայի տարածքի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Սա 1998 թվականից ի վեր արդեն վեցերորդ անգամն Է, երբ ԿԺԴՀ-ի կողմից արձակված հրթիռը կամ դրա բաղադրատարրերը թռչում են Ճապոնիայի տարածքի վրայով:
Արձակումն առաջինն Է դարձել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նոր բանաձեւի ընդունման պահից, որը խստացնում Է Փենյանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Ճապոնական կողմի կարծիքով՝ ԿԺԴՀ-ն կարող Էր արձակել միջմայրցամաքային հրթիռ, սակայն ԱՄՆ-ի զինուժերը կարծում են, որ Փենյանն իրականացրել Է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի արձակում:
Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ Փենյանի շրջանից արձակված հրթիռն անցել Է 3,7 հազար կիլոմետր եւ հասել 770 կմ առավելագույն բարձրության: Ճապոնիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ ԿԺԴՀ-ի բալիստիկ հրթիռն անցել Է Հոկայդո կղզու հյուսիսային մասի վրայով եւ Խաղաղ օվկիանոսն ընկել Էրիմո հրվանդանից 2 հազար կմ հեռավորության վրա:
Միացյալ Նահանգները, Ճապոնիան եւ Հարավային Կորեան պահանջել են սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ կոնսուլտացիաներ ցանցկացնել ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի հերթական արձակման կապակցությամբ: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում, «ՄԱԿ-ի ԱԽ-ի փակ կոնսուլտացիաները կկայանան Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00-ին»:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի արձակումը որակել Է խելացնոր գործողություն, նշելով, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրազեկված Է պատահածի մասին:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի կողմից հրթիռի հերթական արձակումը ուղղակի սպառնալիք Է իր երկրի ու ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար եւ բացարձակապես անընդունելի Է ու անթույլատրելի:
«Այդօրինակ գործողությունների կրկնվելը բացարձակապես անընդունելի Է ու անթույլատրելի,- ընդգծել Է Աբեն:- Միջազգային հանրակցությունը պետք Է Հյուսիսային Կորեային հասկանալ տա, որ նա ապագա չունի, եթե շարունակի իր ընթացիկ քաղաքականությունը»:
Հարավային Կորեան դատապարտել Է ԿԺԴՀ-ի կողմից նոր բալիստիկ հրթիռի արձակումը: Ինչպես ասված Է երկրի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ, «Անխոհեմ հյուսիսկորեական սադրանքը հերթական մարտահրավերն Է միջազգային հանրակցությանը»: Արտաքին քաղաքական գերատեսչությունը հորդորել Է Փենյանին հրաժարվել լարվածության բորբոքումից եւ վերադառնալ բանկցությունների սեղանի շուրջ:
Սեպտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձեւ Է ընդունել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին ի պատասխան Փենյանի կողմից վեցերորդ միջուկային փորձարկման: Սահմանափակիչ միջոցառումների նոր փաթեթը թվով իններորդն Է 2006 թվականից ի վեր, երբ Հյուսիասային Կորեան կատարեց իր առաջին ստորգետնյա միջուկային փորձարկումը:
Վաշինգտոնի նախաձեռնությամբ ընդունված ՄԱԿ-ի բանաձեւը նախատեսում Է ԿԺԴՀ-ի տեքստիլ արտադրանքի արտահանման լիակատար արգելում, Փենյանի կողմից նավթամթերքների գնման սահմանափակում եւ նավթահումքի ներմուծման սահմանափակում:
ԿԺԴՀ-ն մերժել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները: «Փենյանը մերժում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անօրինական բանաձեւը, որում հրթիռային արձակումը որակված Է որպես սպառնալիք միջազգային հանրակցությանն ու անվտանգությանը: Այդ փաստաթղթով մեզ զրկել են ինքնապաշտպանության իրավունքից: Դա խոսում Է այն մասին, որ մեզ հարկավոր Է ավելի արագ զորեղ ազդակ հաղորդել Հյուսիսային Կորեայի հզորության մեծացմանը՝ ինքնիշխանության եւ գոյության իրավունքի ապահովման համար»,- նշել Է երկրի ԱԳ նախարարությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am