Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության մեկ տարվա գործունեությունը

ՀՀԿ-ն դրական է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության մեկ տարվա գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության մեկ տարվա գործունեությունը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Կառավարությունն արդեն ներկայացրել է մեկ տարվա գործունեության հաշվետվությունը։ Այնտեղ հստակ թվեր են ամրագրված, և այն, ինչ մենք նախատեսել ենք, այդ հունով գնում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքներով 6 տոկոսից ավելի տնտեսական ակտիվության աճ կա, նկատվում է արտահանման և ապրանքաշրջանառության կտրուկ աճ, զբոսաշրջության աճ կա: «Կարող ենք ասել, որ թե՛ Եվրոպական Միության, թե՛ Եվրասիական տնտեսական միության և թե իրանական շուկա արտահանման աճ ունենք, և սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունը գնում է զարգացման դինամիկայով: Որպես քաղաքական մեծամասնություն՝ կարող եմ հստակ նշել, որ այն չափորոշիչները, ցուցանիշները, որոնք մենք ամրագրել ենք պետական բյուջեում, դրանք անկասկած կատարվել են: Պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները իրականացվել են»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի խոստացած 830 միլիոն դոլարի ներդրումների 45 տոկոսն արդեն ապահովված է: «Մենք դրական ենք գնահատում կառավարության գործունեությունը, իսկ այն ցուցանիշները, որոնք ամրագրված են բյուջեում, իրականացված են»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am