Սիրիական բանակը ռազմավարական կարեւոր բարձունքներ Է գրավել Դեյր Զորում
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի առաջապահ ջոկատները հսկողության տակ են վերցրել Դեյր Զորի ավիաբազայից հարավ-արեւելք ընկած Քարում լեռնաշղթայի ռազմավարական կարեւոր բարձունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրադարձությունների վայրից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Սեպտեմբերի 13-ին կառավարական զորքերն ավարտել են Քարումից արեւմուտք ընկած Սարդա բարձունքի մաքրումը զինյալներից: Սիրիական բանակի հսկողության տակ են անցել Դեյր Զորից հարավ-արեւելք ընկած նավթադաշտերն ու գազավերամշակման գործարանը:
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին դուրս մղելով Քարումի եւ Սարդայի բարձունքներից՝ բանակը ռազմաօդային ուժերի բազայից արեւելք հարձակման համար հենակետ Է ստացել Մեյադին-Դեյր Զոր ճանապարհի ուղղությամբ, որով իրականացվում Է ահաբեկիչների մատակարարումը:
Ահաբեկիչները կատաղի դիմադրություն են ցույց տալիս՝ բանակի առաջապահ ջոկատներին գնդակոծելով ականանետներից, խոշոր տրամաչափի գնդացիրներից ու դիպուկահարի հրացաններից: Սիրիական բանակի հրետանին, իր հերթին, ոչնչացնում Է ԻՊ-ի կրակային դիրքերը՝ աջակցելով բանակի եւ դաշնակից ուժերի առաջխաղացմանը դեպի Դեյր Զոր:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում