Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Լեդի Գագան հիվանդ Է ֆիբրոմիալգիայով

Լեդի Գագան հիվանդ Է ֆիբրոմիալգիայով
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան հայտնել Է, որ ինքը հիվանդ Է խրոնիկական ֆիբրոմիալգիայով: Այս հիվանդությունն ունեցող մարդիկ, որպես կանոն, տառապում են ամբողջ մարմնում խրոնիկական սիմետրիկ ցավից: Հիվանդությունը մինչեւ վերջ ուսումնասիրված չԷ, ինչը դժվարացնում Է դրա բուժումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Երգչուհին այդ մասին հայտնել Է Twitter-ում: Այստեղ Էլ նա ասել Է, որ այս հիվանդության հետ կապված իր կյանքի մասին պատմում Է իր վերջին վավերագրական ֆիլմում:

«Ես ցանկանում եմ օգնություն ցուցաբերել իրազեկվածության ընդլայնման հարցում եւ միավորել այն մարդկանց, որոնց մոտ այդ հիվանդությունն առկա Է: Մենք բոլորս կարող ենք պատմել այն մասին, թե ինչն Է օգնում, եւ ինչից Է առաջանում ցավը»,-գրել Է Լեդի Գագան:

Լեդի Գագան այն մասին, որ խրոնիկական ցավեր Է ունենում, խոսում Էր դեռ 2013 թվականին, բայց միայն հիմա Է բացահայտել այդ ցավի պատճառները: 31-ամյա երգչուհին ելույթ Է ունեցել Տորոնտոյի կինոփառատոնում, որտեղ ցուցադրում են նրա վավերագրական ֆիլմը՝ «Գագա. հինգ ֆուտ եւ երկու դյույմ»: Ֆիլմն արդեն Էկրան Է բարձրացել ԱՄՆ-ում եւ շուտով կցուցադրվի նաեւ այլ երկրներում:

Ֆիբրոմիալգիայով տառապող մարդկանց մոտ բազմաթիվ ախտանիշներ են լինում. նրանք հաճախ տառապում են վատ քնից, մկանների քարացածությունից, գերհոգնածության սինդրոմից, հիշողության կորստից, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնացման խանգարումներից:

Ֆիբրոմիալգիայից տառապում Է բնակչության մոտավորապես 4 տոկոսը: Այս ախտորոշմամբ մարդկանց շրջանում յոթ անգամ ավելի շատ են կանայք, քան տղամարդիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am