Լեդի Գագան հիվանդ Է ֆիբրոմիալգիայով
14:48, 14 Սեպտեմբեր, 2017«Ես ցանկանում եմ օգնություն ցուցաբերել իրազեկվածության ընդլայնման հարցում եւ միավորել այն մարդկանց, որոնց մոտ այդ հիվանդությունն առկա Է: Մենք բոլորս կարող ենք պատմել այն մասին, թե ինչն Է օգնում, եւ ինչից Է առաջանում ցավը»,-գրել Է Լեդի Գագան:
Լեդի Գագան այն մասին, որ խրոնիկական ցավեր Է ունենում, խոսում Էր դեռ 2013 թվականին, բայց միայն հիմա Է բացահայտել այդ ցավի պատճառները: 31-ամյա երգչուհին ելույթ Է ունեցել Տորոնտոյի կինոփառատոնում, որտեղ ցուցադրում են նրա վավերագրական ֆիլմը՝ «Գագա. հինգ ֆուտ եւ երկու դյույմ»: Ֆիլմն արդեն Էկրան Է բարձրացել ԱՄՆ-ում եւ շուտով կցուցադրվի նաեւ այլ երկրներում:
Ֆիբրոմիալգիայով տառապող մարդկանց մոտ բազմաթիվ ախտանիշներ են լինում. նրանք հաճախ տառապում են վատ քնից, մկանների քարացածությունից, գերհոգնածության սինդրոմից, հիշողության կորստից, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնացման խանգարումներից:
Ֆիբրոմիալգիայից տառապում Է բնակչության մոտավորապես 4 տոկոսը: Այս ախտորոշմամբ մարդկանց շրջանում յոթ անգամ ավելի շատ են կանայք, քան տղամարդիկ:
© 2009 ARMENPRESS.am