Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Անգլիայի Բանկը 10-ֆունտանոց Է թողարկել գրող Ջեյն Օսթինի պատկերով

Անգլիայի Բանկը 10-ֆունտանոց Է թողարկել գրող Ջեյն Օսթինի պատկերով
 ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Բանկը սեպտեմբերի 14-ին շրջանառության մեջ Է դրել նոր դրամանիշ՝ անգլիացի գրող Ջեյն Օսթինի պատկերով՝ ի պատիվ նշանավոր վիպագրի ծննդյան 200-ամյակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բանկի հաղորդագրության մեջ: Դրամանիշի վրա տպագրված Է գրողի դիմանկարը եւ մեջբերում Է արված նրա «Հպարտություն եւ նախապաշարում» վեպից:

Շրջանառության մեջ գտնվող 10-ֆունտանոց թղթադրամը՝ Չառլզ Դարվինի պատկերով, աստիճանաբար դուրս կբերվի շրջանառությունից, հայտարարել Է բանկը: Սպասվում Է, որ թղթադրամի շրջանառությունը կավարտվի 2018 թվականի գարնանը. ստույգ ամսաթիվը կհայտարարվի լրացուցիչ:

Օսթինի հետ միասին բրիտանական դրամանիշերը ներկայում զարդարում են Ուինսթոն Չերչիլի, տնտեսագետ Ադամ Սմիթի, արդյունաբերող Մեթյու Բոլթոնի, գյուտարար Ջեյմս Ուաթի դիմանկարները:

Նոր դրամանիշը, ինչպես եւ մեկ տարի առաջ թողարկված 5 ֆունտ արժողությամբ դրամանիշը պատրաստված Է այնպիսի բաղադրիչների օգտագործմամբ, որոնք ստացվում են կենդանական ճարպերից:

Ավելի վաղ Անգլիայի Բանկը որոշում Է ընդունել չբացառել կենդանական ճարպերը, չնայած կենդանիների պաշտպանների եւ բուսակերների բողոքներին: Պլաստիկե նոր դրամանիշերն օժտված են արտաքին ագրեսիվ գործոնների նկատմամբ ավելի մեծ կայունությամբ, ինչպես նաեւ պաշտպանությամբ, դրանց դիմացկունությունը 2,5 անգամ ավելի մեծ Է, քան թղթադրամներինը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am