Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԳՖՀ-ի ԱԳ նախարարը Էրդողանին մեղադրել Է Գերմանիայից թշնամու կերպար ստեղծելու մեջ

ԳՖՀ-ի ԱԳ նախարարը Էրդողանին մեղադրել Է Գերմանիայից թշնամու կերպար ստեղծելու մեջ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սրում Է հարաբերությունները Գերմանիայի հետ, որպեսզի շեղի ուշադրությունը իր երկրի ներքին քաղաքականության խնդիրներից: Այս կարծիքը Nordwest Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել Է ԳՖՀ-ի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:

«Էրդողանը Գերմանիան որպես արտաքին թշնամի Է օգտագործում, որպեսզի շեղի ուշադրությունը ներքին տարաձայնություններից: Մենք չպետք Է նրան հարմարվենք»,-ասել Է նա:

Գաբրիելի խոսքով՝ ԳՖՀ-ի իշխանությունները երկար ժամանակ «մեղմորեն Էին հակազդում» Անկարայի հարձակումներին: «Բայց հաշվի առնելով, որ Թուրքիայում կալանքի տակ են գտնվում գերմանացիներ, եւ Թուրքիայի իշխանությունները 680 ֆիրմաներ հայտարարել են ահաբեկիչների աջակիցներ, մեզ հարկավոր Էր հակազդել»,-նշել Է նախարարը եւ հավելել, որ «Անկարայի վրա տնտեսական ճնշումը գործուն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am