Life

Audi-ն առանց ղեկի ու ոտնակների ավտոմեքենա Է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

Audi-ն առանց ղեկի ու ոտնակների ավտոմեքենա Է ներկայացրել
Audi-ն առանց ղեկի ու ոտնակների ավտոմեքենա Է ներկայացրել ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Audi ընկերությունը Ֆրանկֆուրտի Ավտոմեքենաների միջազգային շոուում ներկայացրել Է Audi Aicon ամբողջովին ինքնավար ավտոմեքենան՝ առանց ղեկի եւ ոտնակների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության՝ սեպտեմբերի 12-ի հաղորդագրության մեջ:

Չորսդռնանի փոխադրամիջոցն աշխատում Է Էլեկտրականությամբ եւ մեկ լիցքավորմամբ կարող Է հաղթահարել 700-ից մինչեւ 800 կիլոմետր տարածություն: Ավտոմեքենայի ստեղծողներն ուշադրություն են դարձնում նրա արտաքին տեսքի եւ սրահի վրա: Ճակատային ապակին մեծացված Է, ինչը մոդելը տարբերում Է այս մակնիշի մյուս ավտոմեքենաներից, իսկ կողային պատուհանների ապակիները հնարավորություն ունեն թեքվելու աջ եւ ձախ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում