Վաղարշապատում գիշերը հնչած կրակոցների արդյունքում երկու մարդ է զոհվել
10:34, 12 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաղարշապատում գիշերը հնչած կրակոցներից երկու անձ սպանվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ դեպքի վայր մեկնած քննչական խումբը պարզել է, որ անհայտ անձը կամ անձինք կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ: «Զոհվածները ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն էին»,-ասաց նա:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական գործողություններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում