Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Նախագծերի կառավարում» համատեղ կրթական ծրագիրը կնպաստի մագիստրոսական կրթության որակի բարձրացմանը

«Նախագծերի կառավարում» համատեղ կրթական ծրագիրը կնպաստի մագիստրոսական կրթության որակի բարձրացմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի շնորհիվ ուսանողները հնարավորություն կստանան ուսումնառության երկրորդ տարին անցկացնել Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայացավ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի, ՀՊՏՀ-ի և ՃՇՀԱՀ-ի «Նախագծերի կառավարում» համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկային միջոցառումը:

«Իրականացվում է մի ծրագիր, որը տարիներ առաջ նախապատրաստված էր Բոլոնիայի գործընթացին մեր անդամակցությամբ: Սրանով մենք փաստում ենք, որ Հայաստանը շարունակում է  մնալ առաջատարների շարքում: Եթե բուհական կրթությունը կարողանա որևէ ուղղվածության մեջ գրանցել բարձր որակ, կնպաստի երկրում համապատասխան ուղղության զարգացմանը և նոր աշխատաշուկայի ձևավորմանը»,-ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն ու դիմեց ռեկտորներին, որպեսզի կարողանան այդ մոդելը կիրառել նաև մարզային համալսարաններում՝ լուծելու մարզերում կրթության որակի խնդիրը: 

Նախարարի խոսքով՝ իր համար կարևոր է, որ երկու հայկական համալսարաններ փոխանակվում են համատեղ վկայականներով:  Նախարարն ուսանողների համար կարևորեց նաև օտար լեզուներով դասընթացներ անցնելը:

«Մեզ համար հաճելի էր, որ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը սիրով ընդունեց մեր գաղափարը: Սա առաջին քայլն է, որն ունի զարգանալու հիմքեր: Նպատակն է ուսանողներին մեծ հնարավորություն տալ՝ տիրապետել ոլորտին, ինչպես նաև մեկ տարի եվրոպական բուհում ուսումնառել, գտնել աշխատատեղ: Դրա համար պետք է ներդնենք մեծ ջանքեր»,-ասաց ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքով՝  այն Հայաստանում նախադեպը չունեցող ծրագիր է:  «Մենք տեղյակ ենք հայաստանյան բուհերում մագիստրոսական կրթական ծրագրերի խնդիրներին: Սա կնպաստի մագիստրոսական կրթության որակի բարձրացմանը»,-ասաց ռեկտորը :

 Համատեղ մագիստրոսական ծրագիրը տեղի է ունենալու 4 ուսումնական հաստատություններում՝ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի, ՀՊՏՀ-ի, ՃՇՀԱՀ-ի և Բոլոնիայի համալսարանի Ռիմինիի տնտեսագիտական ֆակուլտետի հետ համատեղ: Ուսանողները ստանալու են մեկ որակավորում և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի, ՀՊՏՀ-ի և ՃՇՀԱՀ-ի դիպլոմների հնարավորություն: Ուսանողները կսովորեն ՀՊՏՀ-ում, ՃՇՀԱՀ-ում, իսկ երկրորդ տարում կսովորեն Վալենսայի պոլիտեխնիկական համալսարանում: Կստանան նաև Բոլոնիայի համալսարանում պրակտիկա անցկացնելու, ավարտական աշխատանքը կատարելու հնարավորություն: «Նախագծերի կառավարում» մասնագիտությամբ որակավորումը իրականացվում է տուրիզմի, պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտներում՝ համատեղելով տեխնիկական իմացությունը ճարտարապետության և շինարարության, գեոինֆորմացիոն համակարգերի ասպարեզներում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]