Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարչապետ նշանակելու իրավունքը տրված է ՀՀԿ-ին. Գագիկ Ծառուկյանը՝ 2018թ. ՀՀ վարչապետի թեկնածուի մասին

Վարչապետ նշանակելու իրավունքը տրված է ՀՀԿ-ին. Գագիկ Ծառուկյանը՝ 2018թ. ՀՀ 
վարչապետի թեկնածուի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը 2018թ. ՀՀ վարչապետի թեկնածուի վերաբերյալ իր կարծիքը կհայտնի այն ժամանակ, երբ իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնի իր թեկնածուին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Դուք պետք է իմանաք, որ վարչապետ նշանակելու իրավունքը տրված է ՀՀԿ-ին: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք տարել են առավելագույն ձայներ՝ 50+1 տոկոս, և որոշողն ու առաջարկողն իրենք են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ծառուկյանը:

Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության աշխատանքը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ես ութ ամիս առաջ եմ ասել, որ Կարեն Կարապետյանն իմ ընկերն է, ինքը ներկայացրել է ծրագիրը, աշխատում է անել: Ես կոռեկտ չեմ համարում, որ ընկերն ընկերոջ մասին կարծիք հայտնի: Երբ որ մենք իրար հետ հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ: Այսօր դրականը նկատելի է, որ 25-30 տոկոս բանկի տոկոսները դարձել  են 8-10 տոկոս, և այսօր տուրիստների քանակը աճն արդեն 25 տոկոսից ավելի է: Ինքը կներկայացնի  իր կատարած գործերը, ըստ այդմ  էլ մենք կասենք»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am