1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռաֆայել Քոթանջյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռաֆայել Քոթանջյանին՝ ծննդյան 75-րդ 
տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ և նորանոր ձեռքբերումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Դուք հայ թատրոնի նշանավոր դեմքերից եք, արվեստագետ, որի հարուստ և բովանդակալից ստեղծագործական կյանքը մեր ազգային մշակույթին նվիրվածության վառ տարեգրություն է: 

Ձեր տաղանդի և վարպետության շնորհիվ թատրոնում և կինոյում ստեղծել եք բազում կերպարներ, որոնք իրենց մեջ ներառում են արվեստագետ-մտավորականի աշխարհընկալումն ու գեղագիտական հմայքը, լի են կյանքի ու մարդկանց հանդեպ անսահման սիրով:

Այսօր էլ շարունակելով թատերարվեստին ծառայելու շնորհակալ ուղին՝ Ձեր հարուստ փորձն ու գիտելիքներն եք փոխանցում երիտասարդ արվեստագետներին, հայ թատրոնի և կինոյի ապագա դերասաններին»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]