Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Հոգևոր առաջնորդները պետք է կոչ անեն ԼՂ հակամարտող կողմերին դադարեցնել արյունահեղությունը. Պատրիարք Կիրիլ


ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի և Հայաստանի  հոգևոր առաջնորդները պետք է  կոչ անեն Լեռնային Ղարաբաղի հակամարտող  կողմերին դադարեցնել արյունահեղությունը և հստակ քայլեր ձեռնարկեն նրանց հաշտեցնելու ու փախստականներին վերադարձնելու ուղղությամբ:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Կովկասի մահմեդականների վարչության առաջնորդ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես է եկել Մոսկվայի և Համայն Ռուսիայի պատրիարք Կիրիլը:

«Իմ խորին համոզմունքն է, որ հոգևոր առաջնորդների դերն է կոչ անել հակամարտության կողմերին վերջ դնել արյունահեղությանը՝ հանուն իրենց քաղաքացիների թանկարժեք կյանքի պահպանման, և հստակ քայլեր ձեռնարկեն երկու կողմերին հաշտեցման, փախստականներին վերադարձնելու և նրանց անվտանգության ապահովման ուղղությամբ», - ասել է պատրիարքը:

Նա նշել է, որ շատ բարձր է գնահատում հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման հնարավորությունը, որոնց համար. «դժվար է հեռու մնալ շարունակվող ողբերգական հակամարտությունում »:

«Տառապանքներով եւ դառնությամբ է սիրտն արձագանքում  կյանքի կորստին ռազմական գործողությունների ժամանակ: Այդ միջադեպերը դրդում են մեզ ևս մեկ անգամ ձայն բարձրացնել՝ ի պաշտպանություն խաղաղության», - նշել է Համայն Ռուսիո պատրիարքը:

Պատրիարքի խոսքով՝ ներկա իրավիճակը պարտադրում է մշակել և իրականացնել քայլեր՝ ուղղված երկու ժողովուրդների միջև վստահության հաստատմանը:

«Կարծում եմ՝ շատ կարևոր է բարոյական ազդեցություն ունենալ երիտասարդ սերնդի վրա: Երիտասարդությունը պետք է սովորի ապրել խաղաղությամբ, հարգել միմյանց՝ կարողանալով գտնել  ընդհանուր լեզու, հակառակ դեպքում, երիտասարդները, ովքեր ծայրահեղ հայացքներ են ունենալու հարևանների նկատմամբ, կարող են հեշտությամբ ընկնել  ծայրահեղականների ձեռքը: Քրիստոնյաների ու մուսուլմանների համար հատկապես կարևոր է միասին վկայել բարոյական արժեքների մասին, որոնք քարոզվում են մեր հավատքներով՝ սուրբ հավատի պարգևների եւ գթասրտության մասին, ինչպես նաև Աստծո ներկայության մասին մարդկության պատմության մեջ»,- ասել է պատրիարք Կիրիլը:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ