Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Բելգիական ավելի քան 20 կազմակերպություններ ներքաշված են Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալում. բելգիական թերթ

Բելգիական ավելի քան  20 կազմակերպություններ ներքաշված են Ադրբեջանի հետ 
կապված կոռուպցիոն սկանդալում. բելգիական թերթ

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիական «Լաաթստե նիվս» օրաթերթը «20 բելգիական կազմակերպություններ ադրբեջանական ռեժիմից  գումարներ են ստացել» խորագիրը կրող հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն սկանդալին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածում նշվում է, որ ավելի քան 20 բելգիական կազմակերպություններ, այդ թվում` «Սոլվե»-ն և «Պրոկսիմուս»-ը 2012-2014թթ. միջնորդների օգնությամբ գումարներ են ստացել ադրբեջանական ռեժիմից: Բոլոր գործարքների ընդհանուր գումարը կազմել է 2.1 միլիարդ եվրո:

Մասնավորապես, BICS 2 միջազգային սուրհանդակային ծառայությունը 2013թ. մայիսի 2-ին LCM Alliance LLP-ից, որը բրիտանական 4 կասկածելի ընկերություններից մեկն է, ստացել է 173 միլիոն 392 հազար եվրո գումար: Նշված բրիտանական ընկերություններն, ամենայն հավանականությամբ, բացվել են փողերի լվացման մեջ օգտագործվելու համար:

BICS ընկերությունը հայտարարել է, որ այդ գումարը հեռահաղորդակցման ծառայությունների դիմաց իրանցի հաճախորդի կողմից կատարված միանվագ վճար է: Սակայն բելգիական թերթը գրում է, որ գումարի փոխանցման համակարգը, որն օգտագործվել է տվյալ դեպքում, հարիր է կասկածելի ֆինանսական հոսքերին:

Թերթը նաև հայտնում է, որ նշված 4 ընկերությունների հաշիվներից օգտվում են եվրոպացի քաղաքական գործիչները, ովքեր Ադրբեջանից գումարներ են ստանում` ներկայացնելով նրանց շահերը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am