Հասարակական

Սանկտ Պետերբուրգում բացվել է «Իմ Երևան» խորագրով ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգում բացվել է «Իմ Երևան» խորագրով ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկա են գտնվել ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում անցկացվող Երևանի օրերի շրջանակում «Իմ Երևան» խորագրով ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը: Սանկտ Պետերբուրգի կիրառական արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են պետերբուրգյան նկարիչներ Օլգա Վեսելովայի, Կոնստանտին Կոնստանտինովի, Լևոն Բեյբությանի աշխատանքները, որոնք հայացք են՝ ուղղված Հայաստանի ու քաղաքամայր Երևանի ինքնատիպ ճարտարապետությանը, քաղաքային ու գյուղական կյանքի առանձնահատկություններին, ինչպես նաև յուրովի ծանոթացնում են երկրի բնակչության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,Սանկտ Պետերբուրգի կիրառական արվեստի թանգարանում բացված ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 7-26-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում