Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետրոպավլովյան ամրոցում բացվել է «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով ֆոտոցուցահանդես

Պետրոպավլովյան ամրոցում բացվել է «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով 
ֆոտոցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 6-8-ը անցկացվող Երևանի օրերի շրջանակում ՌԴ hյուսիսային մայրաքաղաքի Պետրոպավլովյան ամրոցում բացվել է «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շուրջ 86 լուսանկարներից կազմված ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն: Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պեդտերբուրգի նահանգապետը շրջել և ծանոթացել են ներկայացված լուսանկարներին: Պատասխանատուները նշել են, որ Երևան քաղաքի պատմության և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանների հավաքածուն հանդիսացող լուսանկարները ներկայացնում են Երևանի հին ու նոր փողոցները, թաղամասերը, հասարակական շենքերը, հուշարձանները, համաքաղաքային և տոնական միջոցառումները, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր կարևոր դերակատարում են ունեցել Երևանի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքում:

Ի դեպ, Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում բացված «Երևան. քաղաքը և մարդիկ» խորագրով ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 6-20-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]