Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայկական արտադրության կոշիկները հաստատվել են ռուսական շուկայում. 300 միլիոն դրամի արտահանման պատվեր՝ մեկ ցուցահանդեսից

Հայկական արտադրության կոշիկները հաստատվել են ռուսական շուկայում. 300 միլիոն 
դրամի արտահանման պատվեր՝ մեկ ցուցահանդեսից

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ կոշիկի արտադրության 8 ընկերություն միասնական տաղավարով սեպտեմբերի 5-8-ը Հայաստանը ներկայացնում են մոսկովյան «MosShoes-2017» միջազգային ցուցահանդեսին: Մարտին տեղի ունեցած ցուցահանդեսի արդյունքում հայկական ընկերություններն ավելի քան 300 միլիոն դրամի արտահանման պատվերներ են ստացել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

«MosShoes»-ը կոշիկի և կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է, անցկացվում է տարեկան չորս անգամ, ունենում է մոտ 10-12 հազար այցելու՝ հիմնականում մեծածախ գնորդներ, մասնագետներ և դիստրիբյուտորներ։ Էքսպոյի ընթացքում հիմնադրամի մասնագետները հայկական արտադրողներին օգնում են գործընկերներ գտնել, հանդիպումներ ունենալ պոտենցիալ գնորդների ու պատվիրատուների հետ։

«Հիմնադրամը լավագույնս է ներկայացնում Հայաստանը և երկրի մրցունակ արտադրանքը միջազգային տարբեր հարթակներում։ Նաև ստեղծում է պայմաններ, որպեսզի էքսպոյի մասնակից բոլոր ընկերությունները հանդիպումներ ունենան միջագային գնորդների ու մատակարարների հետ։ Հուսով եմ, հայկական արտադրողները հնարավորությունն առավելագույնս կօգտագործեն և արտահանման նոր պայմանագրեր կկնքեն»,- նշել է ՀԶՀ Մարքեթինգի խմբի միջոցառումների կազմակերպիչ Լուսինե Հովհաննիսյանը։

Հայկական «Զեննի», «Բաբիննի», «Քեյ ընդ քեյ Շուզ», «Սիմար», «Արմա Լեդեր» ընկերություններին և Արսեն Բադիկյան, Կարեն Թարվերդյան, Տիգրան Սիմոնյան անհատ ձեռներեցներին 73-րդ «MosShoes»-ին մասնակցության աջակցություն է ցուցաբերվել Հայաստանի կառավարության՝ արտահանման խթանման քաղաքականության շրջանակում, հայկական արտադրանքի ճանաչելիության խթանման նպատակով։

«MosShoes-2017»-ին մասնակցում են մոտ 30 երկրներից ավելի քան 500 առաջատար կոշիկ և կաշվե պարագաներ արտադրող կազմակերպություններ, այդ թվում՝ համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր ներկայացնող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]