Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը հավանություն Է տվել Սեուլին զենքի բազմամիլիարդանոց մատակարարումներին

Թրամփը հավանություն Է տվել Սեուլին զենքի բազմամիլիարդանոց մատակարարումներին
ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին հայտարարել Է, որ ինքն սկզբունքորեն համաձայն Է Սեուլի կողմից միլիարդավոր դոլարների զենքի եւ ռազմական սարքավորանքի գնմանը, ինչպես նաեւ Կորեայի Հանրապետությունում տեղակայված մարտագլխիկների քաշի սահմանափակումների վերացմանը: Այս մասին ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը սեպտեմբերի 4-ին տարածվել Է երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ղեկավարներն ընդգծել են այն լուրջ սպառնալիքը, որն ամբողջ աշխարհին ներկայացնում Է ԿԺԴՀ-ն վերջին սադրանքներից հետո: Նրանք պայմանավորվել են առավելագույնի հասցնել Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող ճնշումն՝ օգտագործելով առկա բոլոր միջոցները»,- նշված Է հայտարարության մեջ:

«Նախագահ Թրամփը նաեւ սկզբունքորեն հավանություն Է տվել Կորեայի Հանրապետության կողմից ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարների ռազմական սարքավորանքի եւ զենքի գնմանը»,- ասված Է փաստաթղթում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am