Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Անտառային հրդեհներ են մոլեգնում Կանադայի արեւմուտքում. CTV

Անտառային հրդեհներ են մոլեգնում Կանադայի արեւմուտքում. CTV
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Բրիտանական Կոլումբիայի արեւմտյան նահանգի իշխանությունները բնակչության զանգվածային տարահանման են պատրաստվում տարածաշրջանում սկսված անտառային հրդեհների պատճառով: Սեպտեմբերի 3-ին այս մասին հայտնել Է CTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անտառներն այրվում են նահանգի հարավում՝ Փիչլենդի օկրուգում, ըստ որում շոգ եղանակի եւ քամու պատճառով կրակը սրընթաց տարածվում Է: Սեպտեմբերի 2-ի երեկոյան, Բրիտանական Կոլումբիայի հակահրդեհային ծառայության տվյալներով՝ անտառային հրդեհի մակերեսն այստեղ գնահատվում Էր 100 հեկտար, հաջորդ օրը այրման մակերեսն արդեն հասել Է հազար հեկտարի:

Այս պահին տարահանված են Սամեռլենդ բնակավայրի 55 տների բնակիչները: Եվս 300 տների բնակիչներ արդեն տարահանման կարգադրություն են ստացել: Դրանցում ապրող մարդկանց ստույգ թիվը չի նշվում:

Սեպտեմբերի 2-ին Սասքաչեւանի նահանգում նույնպես անտառային հրդեհների պատճառով տարահանվել Է ավելի քան 2,3 հազար մարդ: Այժմ ամենախոշոր հրդեհները գրանցված են Մանիտոբայի նահանգում. դրանց մակերեսն արդեն գերազանցում Է 77 հազար հեկտարը: Այդ տարածաշրջանում իրենց տները լքել են ավելի քան 5 հազար բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am