Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքից աշխատակիցների տարհանում է իրականացվել

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության շենքից աշխատակիցների տարհանում է 
իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքից աշխատակիցների տարհանում է իրականացվել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից էլ գործակալության հետ զրույցում ասացին, որ դեպքի վայրում աշխատանքներ են տարվում հնարավոր ռումբը հայտնաբերելու ուղղությամբ:

 Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տրանսպորտի նախարարությունում ռումբ կա տեղադրված: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:

Այլ մանրամասներ այս պահին չեն հաղորդվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am