Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները չեն կարող լուրջ ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա. քաղաքագետ

Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները չեն կարող լուրջ ազդեցություն 
ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քաղաքական հարց է, ուստի դժվար թե Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները կարողանան լուրջ ազդեցություն ունենալ հակամարտության կարգավորման վրա: Օգոստոսաի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով տեղեկատվությունը, որ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին կայանալիք հանդիպմանը քննարկելու են ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր:

«Չեմ կարծում, որ այդ հանդիպումը կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Դա քաղաքական հարց է, և ես չեմ կարծում, որ հոգևոր առաջնորդները կարող են փոփոխություններ մտցնել գործընթացում: Հոգևոր առաջնորդները ժամանակ առ ժամանակ հանդիպում են, բայց դա գործընթացի վրա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Իսկանդարյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպելու են սեպտեմբերին: Նախնական տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Նրանք քննարկելու են ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր: Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am