Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ըմբիշներ Կետոևը և Բերիանիձեն ամփոփել են աշխարհի առաջնությունը

Ըմբիշներ Կետոևը և Բերիանիձեն ամփոփել են աշխարհի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքակնաի երկու անդամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Գեորգի Կետոևը և Լևան Բերիանիձեն ամփոփեցին աշխարհի առաջնությունը:

«Ռուս ըմբիշը շատ լավ մարզիկ է, բայց հոգեբանորեն ես պատրաստ էի այդ գոտեմարտին: Չէի սպասում, որ այդքան հեշտ կարող էր ստացվել ինձ մոտ: Սակայն ինձ թարմ և լավ էի զգում և կարողացա գոտեմարտն իմ օգտին ավարտել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Բերիանիձեն:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գեորգի Կետոևը իր խոսքում շեշտեց, որ այս աշխարհի առաջնությանը շատ ավելի լավ էր նախապատրաստվել. «Երբ տարիներ շարունակ անընդհատ նույն մարզիկի հետ ես գոտեմարտում, անգիր ես անում նրան և նրա հնարքները: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ տարբերություն կար Օլիմպիական խաղերում նույն մարզիկին պարտվելու և այս գոտեմարտի մեջ, ապա այս անգամ շատ ավելի լավ էի նախապատրաստվել: Այս մեդալը նոր ուժ կհաղորդի ինձ հետագայի համար: Հայաստանն իմ երկրորդ հայրենիքն է, և ուրախ եմ Հայաստանի համար մեդալ նվաճելուս առիթով: Իհարկե, արդեն սկսում ենք նախապատրաստվել 2020 թվականի Օլիմպիական խաղերին»,-ասաց Կետոևը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիրներ դարձան Հայաստանի հավաքականի անդամներ 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am