Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արցախի ԱԳ նախարարը Ստեփանակերտում հանդիպել է Աբխազիայի արտգործնախարարի հետ

Արցախի ԱԳ նախարարը Ստեփանակերտում հանդիպել է Աբխազիայի 
արտգործնախարարի հետ

ԱՐՄԵՆՊՐԵՍ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը օգոստոսի 28-ին հանդիպել է պաշտոնական այցով Ստեփանակերտ ժամանած Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

Ողջունելով  հյուրին` Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Դաուր Կովեի այցը` որպես երկու գերատեսչությունների միջև ձևավորված սերտ գործնական ու մասնագիտական կապերի դրսևորում, նաև նոր լիցք կհաղորդի Արցախի և Աբխազիայի միջև առկա բարեկամական հարաբերություններին։ Այս համատեքստում Արցախի ԱԳՆ ղեկավարը կարևորել է պարբերական քաղաքական խորհրդատվությունների անցկացումը։  

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցության զարգացմանն ուղղված ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև մտքեր փոխանակել երկկողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը և Արցախի կողմից իրականացվող ջանքերը` բանակցություններում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ։

Այնուհետև տեղի է ունեցել Արցախի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև «Փոխըմբռնման հուշագրի» ստորագրման արարողությունը։ Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են, մասնավորապես,  խորհրդատվություններ անցկացնել տեղեկատվական ու հասարակական-փորձագիտական փոխգործակցության, միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական համագործակցության զարգացման, երիտասարդական քաղաքականության և դիվանագիտության գծով համագործակցության և այլ հրատապ օրակարգային հարցերի շուրջ։ Ըստ հուշագրի՝ նախատեսվում է նաև ծրագրերի իրականացում փորձի փոխանակման և դիվանագետների վերապատրաստման ոլորտներում։

Արարողության ավարտին արտաքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am